Նրանք, ովքեր կարծում են, որ պարբերական զորակոչով և մինչև հիսուն տարեկան քաղաքացիներից կազմված Զինված ուժերը և Քաղպաշտպանության ուժերը պետության կողմից պատերազմի (ռևանշիզմի) պատրաստվելու նպատակ ու տրամաբանություն ունի, խնդրում եմ ուսումնասիրել Շվեյցարիայի օրինակը, որը վերջին անգամ պատերազմել է 1848 թվականին։ Պետության լավ բանակը, պետության բարձր պաշտպանվածությունը դիվանագետի ձեռքի «զենքն» է բանակցություններում նպաստավոր դիրքերից խոսելու, սուվերենության և հանրության կողմից հռչակված արժեքներով ապրելու իրավունքի գրավականն է։

Մեր անկազմակերպվածության հիմնական պատճառներից մեկը ընդհանուր գործ անելու մշակույթի բացակայությունն է։ Լավ կազմակերպված և ամբողջ կյանքի ընթացքում պարբերաբար թարմացվող ծառայությունը կնպաստի, մեր' որպես հանրության, կրիտիկական իրվիճակներում համաձայնեցված գործելու ունակության զարգացմանը, ինչպես նաև հանրության մեջ արատավոր բարքերի կտրուկ նվազեցմանը։

Մինչև հիսուն տարեկան քաղաքացիներից ձևավորված զինված ուժերը նաև հնարավորություն է ձևավորման տարիքում գտնվող մեր 18-20 տարեկանների համար, երբ մարդը իր մասնագիտական ունակությունների ու գիտելիքների ձեռքբերման կարևորագույն փուլում է, կրճատել պարտադիր ծառայության ժամանակը դարձնել այն մեկ տարի, կամ մեկուկես տարի (գուցե վեց ամիս, հաշվելու հարց է) և/կամ այն տարկետել մի որոշ ժամանակով։ Մենք պիտի հնարավորություն տանք գալիք սերնդին ստանալ չընդհատվող կրթություն, զբաղվել մեզ այդքան անհրաժեշտ գիտությամբ։

#ՄտքերԲացերիՄասին

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից: