Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մտածում եմ՝ ինչ ասեմ...
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ Արցախի հանձնումը գործոն չէր։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ քննարկման թեմա են դառնում Արցախյան մի դպրոցի վրա Ռուսաստանին շնորհակալական խոսքերը։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ, «սև ուրբաթ»-ով պայմանավորված, խանութների դեմը հերթեր են։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալով ա պարգևատրվում։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ որոշ սպաներ ասում են, որ Նիկոլի արարքների մեջ նպատակային դավաճանություն չեն տեսնում։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ Նիկոլն ասում է, որ Էրատոյին ուղարկել էր բունկեր' բարոյական աջակցություն ցույց տալու համար։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ երկիրը քանդածներն ու թուրքի պատվեր կատարածներն ուզում են մնալ իշխանության։
Մտածում եմ՝ ինչ ասեմ, երբ նույնիսկ այս վիճակում կան երիտասարդներ, որոնք պնդում են, որ կարող են վարչապետ լինել։ Այո՛, Նիկոլից երևի լավ կլինեն։ Բայց մեզ ոչ թե ավելի լավն է պետք, այլ լավագույնը...
Մտածում եմ՝ ինչ ասեմ...
Լավ եղեք, հորս արև...
Հ.Գ. Երկիրն ազատ անկման մեջ է։ Դուք ձեր պահվածքով կա՛մ այն կանխելու եք, կա՛մ էլ օժանդակեք։ Ձեր որոշելիքն է...