Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաեւ կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»,- գրել է նա։