«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնում է, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ` ես, մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
 
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ`  հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աթաբեկյանը: