Անհայտ անձինք փորձել են ծեծի ենթարկել դերասան Սոս Ջանիբեկյանին: Այս մասին Ջանիբեկյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Ուրեմն ինձ փողոցում էրեխուս հետ տեսած էն 15 հոգի ախպերներ, որոնք ինձ նոր չծեծեցին իրանց ջոգածի համար, որտև էրեխուս հետ էի(ապրեք) , համարս գրում եմ որ տղեքից մեկը ինձ զանգի , իրար տենանք, հետո եթե իրանց ջոգածը ավելի ճիշտ կլնի քան իմը , թղ իրանց ցանկությունը իրականացնեն , եթե չէ , ես եմ չափաախ տալիս... Ուրեմն ախպերներ , վստահ եմ ֆեյսբութում կաք ու կտենաք , չեմ դուս գալու Ձեզ ման գամ , կամ եթե իմանամ վաղը օպեռայում կլնեք կգամ ...

Նավսյակի համարս 091480891 , զանգեք տենանք իրար , բայց ով առանց խոսալու ու առանց իրար ջոգածը ջոգելու ինձ խփեց , խուլիգան խուժան գյադայա...

ոնց անեմ ,որ գտնեմ մեր հայ ախպերներին , որ ուզում են ինձ տփեն , բայց ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չտեսնի»,- գրել է նա: