Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ: Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին: Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում: Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ անվստահություն և կասկած սերմանել: Այս ճակատագրական պահին հայ հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն: Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է: Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեցեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել :
Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:
Դե, Աստված Ձեզ հետ:
Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ և ամաչում, որ իմ հայրենիքում խեղաթյուրված գնահատականներ են տալիս Արցախի հարցին. Ալեքսանդր Բոժկո
11:30 - 31.Հոկտեմբեր.2020
Աղբյուր՝
https://www.facebook.com/bozhkool/timeline?lst=100003713196176%3A100002190584047%3A1604122128
Առաջարկում ենք նաև
26/06/23 10:40
Ադրբեջանը «Anglo-Asian mining company»-ին խոստացել է «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
26/03/22 16:08
ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ. Պետնախարար
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
19/09/24 09:02
Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցվի
29/06/24 09:10
«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից
13/03/24 08:10
«Ժողովուրդ». Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը. Գեղամ Ստեփանյանին «Զվարթնոց»-ից հետ են ուղարկել
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան