Երևանում ապրող և Արցախից տեղափոխված երեխաները կռիվ-կռիվ են խաղում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երևակայական զենքերից միասին «կրակում» են հարձակվող երևակայական թշնամուն։
Երևանաբնակ տղաները «կրակելուց» գոռում են՝ «մոնստըռները էկան, մոնստըռները, կրակեք!!», իսկ Արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թո՛րքը, թխե՛!!!»...
Եղիցի Հաղթանակ!
Եղիցի Խաղաղություն!