Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին. այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց հենց 2020թ. սեպտեմբերի վերջին, ամենևին էլ պատահական չէր: Թուրքիան ներսից ճանաչող և նրա պատմական ռազմաքաղաքական միտքն ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ գիտի, որ թուրքերը դեռևս սելջուկյան ժամանակներից հատուկ տեղ են տալիս խորհրդանիշներին՝ սիմվոլիզմին: Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի վերջին թուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա: Սեպտեմբերի 27-ին թուրքերը հարձակվեցին Արդահանի նահանգի վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա (Արցախը Հայաստան է): 1920թ. հոկտեմբերի վերջին թուրքական զորքը հասավ Կարս: Այն ժամանակվա քարոզչական տեխնոլոգիաներով փորձեցին հայկական զորքի և բնակչության մեջ խուճապ տարածել՝ նկարագրելով, թե ինչպես են իրենք դաժանաբար ոչնչացնում հայ ռազմագերիներին՝ միաժամանակ խոստանալով Կարսը գրավելու դեպքում հարգել հայերի բոլոր իրավունքները։ Ժամանակի լավագույն զենքով զինված հայկական զորքն այնքան ենթարկվեց թշնամու ազդեցության և հուսալքվեց, որ 1920թ․ հոկտեմբերի 30-ին հանձնեց Կարսը։ 1920թ․ հոկտեմբերի 30-ը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային եղավ նրանով, որ ընկավ Հայաստանի ամենակարևոր ճակատը և ավելի արագացրեց հայկական պետականության ոչնչացումը՝ թուրքերի շարքերում վառելով ոգևորության նոր կրակ։ Հասկանում եմ, որ խորհրդապաշտությանը՝ սիմվոլիզմին, առանձնապես լրջորեն պետք չի վերաբերվել, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, ապա դա նրանց համար առաջնային տեղ ունի։ Թուրքական քաղաքականության մեջ սիմվոլները հատուկ նշանակություն ունեն, նրանք դրանց մեջ են տեսնում իրենց հետագա գործունեության կոդերը և կառուցում ապագայի գործողությունները։ Չմոռանանք 2020թ․ օգոստոսի 25-ին Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով Էրդողանի հնչեցրած մտքերն իրենց անցյալի և սելջուկներին հավատարիմ մնալու ապագա քայլերի մասին։ Թվեր և սիմվոլներ։ 2020թ․ հոկտեմբերի 30-ը մոտենում է։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ուժեր է նետում ռազմի դաշտ, փորձում հասնել Բերձոր՝ փակելու ՀՀ-ից դեպի Արցախ տանող արյունատար անոթը։ Ալիևը խոստանում է նստել բանակցային սեղանի շուրջ և անգամ խոսել Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Իր սիմվոլիզմին հավատարիմ՝ թշնամին ձգտելու է հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկումից 100 տարի անց, կրկին շրջադարձային քայլ անել ու վառել իրենց ոգևորության կրակը։ Չկորցնենք զգոնությունը այս պահի մեր հաջողությունից, Չհետևենք թշնամու քարոզչական տեսանյութերին, Չտարածենք բացահայտումներ մեր զորքի մասին, Շարունակենք կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և վերջնական մարենք թշնամու ոգևորության կրակը»։ |
«Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց սեպտեմբերի վերջին, պատահական չէր». Նաիրի Հոխիկյան
16:15 - 25.Հոկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
06/09/22 15:29
Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխել Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
10/11/20 21:46
«Դասալի՛ք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպես էին կյանքը հանուն Արցախի զոհում զինվորներն ու կամավորականները». Նաիրի Հոխիկյան
05/04/20 10:55
«Հավանական է, որ ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան». Նաիրի Հոխիկյան
21/09/24 16:04
ՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը
19/09/24 10:00
Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը, թե ուշ կպատուհասի նաև Մեծ Հայքի վերջին հողակտորը. Չալաբյան
02/09/24 11:20
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Անկախության օրը, քաղաքական և հասարակական գործիչներն այցելում են Եռաբլուր (տեսանյութ)
30/08/24 10:55
Հուսամ՝ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան Պողոսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան