Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի...։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ քիչ անց կատարելով հետևյալ գրառումը․ «Էն, որ գրել էի վաղը այսօր եղավ։ Ու մտածեք թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր․
«Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։