Դա կեսօրից քիչ առաջ էր: Առջևումս մի ստվեր տեսա: Բայց ի զարմանս ինձ' ստվերը տեր չուներ, այլ քայլում էր ինքն իրեն: Սահում էր առաջ, շեղ փռվում գետնին: Հասնելով մայթին, անսպասելի կոտրտվում էր, բաժանվում երկու մասի, ապա անցնելով պատի մոտով, ուղղվում էր հասակով մեկ, ասես մարտահրավեր էր նետում մեկին, հավանաբար արեգակին, քանի որ աշխարհը ոչինչ չէր ծածկում նրանից: Ես հետևեցի նրան, և ճիշտ այն պահին, երբ մտնում էր մի ամայի, նեղ փողոց, ինձ թվաց, թե նա այդ կողմ գնաց առանց տատանվելու:
Բայց արդյո՞ք ժամանակը չէ նկարագրելու այդ ստվերը, ավելի ճիշտ' նրա ուրվագիծը: Հայտնի է, որ յուրաքանչյուր ստվեր անդադար փոխում է իր ուրվագիծը. մեկ ասես նիհարում է, անհամաչափ երկարաձգվում, մեկ, ընդհակառակն, այնքան է լայնանում, որ նմանվում է տակառի: Միայնակ ստվերը, որի մասին պատմում եմ, իր համեմատաբար կայուն վիճակով բացահայտում էր բարեկազմ մի երիտասարդի ուրվապատկեր. երբեմն խուսափուկ գծագրվում էին բեղի ծայրը, նուրբ կիսադեմը:
Փոքրիկ փողոցի վերջում հայտնվեց մի աղջիկ: Նա գալիս էր դիմացից, և ստվերը, հավասարվելով աղջկան, սահեց նրա մարմնի վրայով, ասես ուզում էր համբուրել: Աղջիկը ցնցվեց, արագ շրջվեց նրա կողմը, բայց ստվերը մի պահ ցոլաց ու անցավ' սուրալով անհարթ սալահատակի վրայով: Աղջիկը, որ ուներ տխուր ու համակերպված դեմք, բոլոր նրանց նման, ովքեր պատերազմում մարդ են կորցրել, դժվարությամբ զսպեց ճիչը, և ինձ թվաց, թե դեմքին բոցավառվեց ափսոսանքին խառնված ուրախություն… Հետո դեմքը նորից դարձավ թախծոտ, բայց աչքերը ագահորեն հետևում էին կապտավուն ստվերի սահուն շարժմանը:
- Ուրեմն ճանաչու՞մ եք նրան, – հարցրի աղջկան,- ճանաչու՞մ եք այդ միայնակ, կապույտ ստվերին:
- Դուք նույնպե՞ս տեսաք,- բացականչեց նա:- Ուրեմն դու՞ք էլ տեսաք:- Այո, այո, երկուսս էլ տեսանք մարդկային մարմնի ձև ունեցող այդ շարժուն, հոսուն չգոյությունը: Ինձ թվում է' ճանաչեցի: Օհ, ոչ, չի թվում, այլ իսկապես ճանաչեցի, տեսա կիսադեմը, բեղերը, թեև չտեսա հայացքը… Ճանաչեցի: Չի փոխվել այն օրից, ինչ վերջին անգամ արձակուրդ է եկել այստեղ: Մենք նշանված էինք և պիտի ամուսնանայինք, եթե նրան մեկ էլ թողնեին տուն: Բայց արկի բեկորը դիպել էր սրտին, սպանել էր: Եվ այնուամենայնիվ տեսնում եք նրան: Ողջ է նրա ստվերը: Եվ ավելի նյութական է, քան նրա հուշը, և միաժամանակ' ավելի անցողիկ…
Աղջիկը հեռացավ: Նրա աչքերում փայլում էր ջահել, կրակոտ սերը: Նրան հրաժեշտ տալուց հետո շարունակեցի քայլել ստվերի ետևից: Ուրվապատկերը սահում, ծալվում էր սալահատակի անհարթությունների վրա: Մեկ անգամ էլ նրան տեսա եկեղեցու մոտ, հետո գլխավոր փողոցում, հայտնվում ու կորչում էր անցորդների մեջ, որոնք չէին նկատում իրենց կողքից սահող հարափոփոխ, կապտավուն ստվերը:
Ստվերը թափառում էր փողոցներում, կանգ առնում խանութների ցուցափեղկերի առջև, ակներևաբար այդ զբոսանքը հարազատ վայրերով անսահման բավականություն էր պատճառում նրան: Ժամանակ առ ժամանակ նա չքանում էր, խառնվում ուրիշ ստվերների, քայլող մարդկանց ստվերներին, կարծես բնավ չէր տարբերվում նրանցից:
Քաղաքային զբոսայգում, ուր հետևում էի նրան, ստվերն աշխատում էր մոտ գտնվել վարդի ծաղկած թփերին: Թվում էր' ըմբոշխնում է վարդերի աննման բուրմունքը և, թվում էր' ցնցվում է հեկեկանքներից:
Ես շունչս պահած դիտում էի, թե ինչպես էր մորմոքվում խեղճ ստվերը: Ուզում էի մի կերպ սփոփել, եղբոր նման համբուրել նրան, ինչպես ժամանակին համբուրվում էին առաջին քրիստոնյաները: Բայց նրա առեղծվածն ինձ համար անլուծելի էր, և միակ բանը, որ կարող էի անել, իմ ստվերը նրա աննյութ մարմնին միախառնելն էր:
Ես խոնարհվեցի նրա վրա և անմիջապես ընկրկեցի. վախեցա տրորեմ, ցավ պատճառեմ նրան: Ստվերի մենակությունը հոգումս խոր կարեկցանք էր առաջացնում: Բայց հանկարծ, ինչ-որ անմեկնելի ձևով, ստվերն ինձ հասկացրեց, թե ինքը երջանիկ է և իր արտասուքը ուրախության արտասուք է, քանզի իրեն անմահություն է ընծայվել. հաշտվելով մարմնի անհետացմանը, նա հաղորդակից է մնացել այն ամենին, ինչ թանկ և հարազատ է եղել իրեն' մահացածին… Եվ ինքը երջանիկ է, որ կարող է հաճախել երբեմնի ծանոթ վայրերը:
Այո, այդ այդպես էր: Ինձ համակեց հանդարտ ուրախություն, և ես արդեն ժպիտով դիտում էի, թե ինչպես է ստվերը խայտում կանաչ խոտերի ու ծաղկած թփերի մեջ: Այնուհետև տեսա, որ ստվերը հեռանում է քաղաքային զբոսայգուց, նորից հետևեցի նրան: Ինձ տարավ-հասցրեց գերեզմանոց, այն տեղը, որ նախատեսված էր այն մարդու համար, ում ինքն էր պատկանում մի ժամանակ, բայց որի մարմինը այնտեղ չի թաղվելու: Հետո ստվերը վերադարձավ մթնշաղի մեջ սուզվող քաղաքը, և այստեղ իջավ գիշերը:
Հետզհետե ստվերը ավելի դժվար էր զանազանվում, մինչև որ ի վերջո առհասարակ կորավ թանձրացող խավարում: Բայց ես հասկացա, որ մահն անզոր է և հազիվ թե կարողանա մահացածներին խանգարել ապրել մեր մեջ: Մահացածները չեն անհետանում: Այն միայնակ, հավերժական ստվերը, որ թափառում է փոքրիկ քաղաքի փողոցներում, պակաս իրական չէր, քան մեր հիշողության մեջ դրոշմված, մեզնից հեռացածների դեմքերը, մեզ երբեք չլքող կապույտ ուրվականները:
Գիյոմ Ապոլիներ՝ ստվեր
17:00 - 19.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
18/10/24 18:00
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցը (տեսանյութ)
15/10/24 14:39
Էդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան. Լուսինե Բադալյանը` Վահե Ղազարյանին (տեսանյութ)
01/10/24 12:19
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալին
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
21/09/24 17:02
Ավետն Արցախից իր հետ Հայաստան բերեց իր ճագարը
02/08/24 13:20
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
26/07/24 14:00
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում
19/07/24 17:00
Իրանից Հայաստան գազամատակարարումը կկրկնապատկվի
17/07/24 11:30
Իմ նկատմամբ հետախուզումը դադարեցվել է ոչ թե Հայաստանի կողմից, այլ՝ ինտերպոլի. Հայաստան գալ չեմ կարող. Վարդան Ղուկասյան
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան