Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։

Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է, որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։

Արթնացիր, հայ մարդ։

Հ.Գ. Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել։
Այստեղ են ասել «աշխարհ կանգնի, իջնող կա»»։