Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուշադրությամբ կարդացի 71 էջանոց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը։ Խոսեմ միայն ավիացիայից'փաստաթղթի 50-րդ էջում գրված է' Հայաստան այցելողը զբոսաշրջիկների թիվը մինչև 2050 թվականը հասցնենք տարեկան 15 միլիոնի։ 66-րդ էջում սահմանված է 12-րդ մեգանպատակը' Աշխարհի հետ կապված Հայաստան! Դրա մեկնաբանումը'Հայաստանը դարձնենք համաշխարհային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, տվյալների կարևորագույն հանգույց, որն իրար հետ է կապում հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև աշխարհի հայկական համայնքները։
Մի կողմ թողնենք, որ այս մեկնաբանությունը կապված Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքի հետ նախկինում բազմիցս արծարծվել է'վերջին անգամ 2019ի ձմռանը մեր նախաձեռնող թիմի բիզնես տեսլականի մեջ, իսկ ո՞րն է վերևում ասվածին հասնելու գործիքակազմը։ Այն միակն է ելնելով համաշխարհային փորձից'ստեղծել և շահագործել դրոշակակիր ավիաընկերություն!
Արդյոք՞ այս փաստաթուղթը այդպես էլ կմնա թղթի վրա թե՞ իշխանությունը վերջապես լրջությամբ կզբաղվի ավիացիայով, անհրաժեշտ կադրերի պատրաստմամբ, օրենսդրական դաշտի իրական փոփոխությամբ, ավիացիոն մասնագետների ներգրավմամբ…
Հույսը մեռնում է վերջում»։