Հագուստի մաքսազերծումը կիրականացվի նոր կանոնակարգով: ՊԵԿ-ի հիմնավորմամբ' հագուստի շուկայում հավասարության ապահովման համար:
Արդյունքում' մաքսատուրքը 1,5-2 անգամ կավելանա:
Փոփոխությունն ուղղակիորեն անդրադառնալու է փոքր ու միջին բիզնեսի այն սուբյեկտներին և անհատ առևտրականներին, ովքեր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով ամենաշատը տուժածներից են, այդ թվում նաև' սահմանների տևական ժամանակ փակ լինելու կամ ցածր թողունակության պատճառով:
Այսպիսով, “հագուստի շուկայի հավասարություն” կոչվածն այնքան էլ ճիշտ պահին ընտրված գործողություն չէ, քանի որ դա է’լ ավելի խնդրահարույց վիճակի առաջ է կանգնեցնելու ոլորտի ներկայացուցիչներին:
Հասկանալի է, որ այդ “հավասարության” նպատակը դեպի պետ.բյուջե արագ մուտքերի ապահովումն է: Բայց այդ դրական էֆեկտը խիստ կարճաժամկետ կարող է լինել, քանի որ որոշումը սպառնում է թողնել խորքային ու երկարաժամկետ հետևանքներ:
Երևացողներներից ամենաակնհայտը'գների աճ, սպառման նվազում ու ապրանքը ներկրողի համար հստակ հարցադրում' շարունակե՞լ աշխատել, թե՞' ոչ:
Հ.Գ
Մաքսազերծման նոր կանոնակարգին, դրա հետևանքներին, գուցե նաև' տեղական արտադրողի համար որոշակի հնարավորություններին մանրամասն անդրադարձն' ավելի ուշ: