“Ողբամ քեզ՝ Պանարմենիան… Ես վերջապես հասկացա. թե ինչու եմ ես ռեկլամ նկարում ու չեմ կարողանում ավարտել իմ երկու ֆիլմերը: Իսկ “ռեժիսորները”, որոնց ես անգամ ասիստենտ չեմ վերցնի, “ֆիլմեր” են վժժում իրար վրա: Հասկացա, թե ինչու են ինձ բրդում դեպի աէրոպորտ, որպեսզի նման հակամշակութային, անճաշակ, ծիծաղելի անտաղանդ դերասանական տվայտանքներով լի սպեկուլյացիաներ անեն: Միեւնույն է, մինչեւ իմ հետանալը իմ ուժերի սահմաններում չեմ թողնելու, որ իմ երկիրը սարքեք մշակութային գետտո: Իսկ բոլոր նրանց, ում հուզում են նման ռաբիզությունները, իմ կարեկցանքը՝ մշակութային էլեմետար ճաշակի բացակայության համար”: