«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեսանյութին՝ հետևյալ գրառումն անելով.
« «Լիդիան Արմենիան» ոչ միայն Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել, այլև ապատեղեկատվություն է տարածել, որ իբր «ԼՀկ պատգամավորները հրահրել են ապօրինի ներխուժում Ամուլսարի տարածք և դրանով ստանձնել համայնքի բնակիչների հանդեպ կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը»:
Այնինչ, ես և Անի Սամսոնյանն այցելել էինք Ջերմուկ՝ մեր զորակցությունը հայտնելու տարիներ շարունակ իրենց տունն ու քաղաքը գիշեր-ցերեկ պաշտպանող քաղաքացիներին, ովքեր կոչ են անում կառավարությանը վերջ դնել խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳԸ»: