Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։

Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։

Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։