Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝ Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ. Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար: Երկրի խնդիրը Վ. Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը: Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի»: |
126 | 0