ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը.
հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:
Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և 460 օգոստոս:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:
Շարունակենք պահպանել կանոնները: Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»: