«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ...
Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է...»: