ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է․
«Օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է նաև առաջիկա օրերին, սեպտեմբերը սկսելու ենք շոգերով»։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին , սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ::
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: