«Առողջապահության նախարարն ապաակտիվացրել է իր անձնական պրոֆիլը ու նաև պաշտոնական էջը Ֆեյսբուքում: Առանց որևէ բացատրության։ Խոսնակն էլ հրաժարվում է մեկնաբանել։
Ու եթե իր անձնական պրոֆիլը ջնջել-չջնջելն իր գործն է, հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է ջնջել պաշտոնական էջը, որի վրա ահռելի ժամանակ ու փող է ծախսված (հիշո՞ւմ եք, որ գովազդում էին), այդ թվում և մեր՝ հարկատուների հաշվին վճարված ժամանակը։
Այդ էջով բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են արվել, որոնք պետք է հասանելի լինեն հանրությանը։
Կարո՞ղ է վաղն էլ Նիկոլի կամ մեկ այլ պաշտոնյայի խելքին փչի իր էջը հեռացնի։ Հիմա ինչ, պետք է ամեն գրածը սքրինշո՞թ անենք, պահե՞նք։
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ինքնասիրահարված չինովնիկներն այդպես էլ մնացել են գիտակցության «զվիզդա Ինստագռամա» մակարդակում»։