«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Անկախության հռչաակագրի ընդունման  30-ամյակի կապակցությամբ եւ իր Ինստագրամի էջում գրել է.

 «Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։

Կեցցե՛ Հայոց պետականությունը»։