Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը: Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել: Սակայն բանաստեղծը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին: Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը: