Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմաթիվ ծնողներ անհանգստացած են, որ դպրոցները պետք է բացվեն:
Հիմնականում բողոքում են նրանից, որ երեխաները ստիպված են լինելու պահպանել կանոնները' դիմակ կրել և այլն:
90-ականներին դպրոցները չէին ջեռուցվում, ահավոր հոտով նավթից վառարաններ էին տեղադրված ու ցելոֆանով փակած պատուհաններ, որոնք չէին տաքացնում, ընդամենը գոլացնում էին սենյակները:
Դպրոցներ կային, որտեղ փայտի վառարաններ էին, ու շատ տեղերում դասարանների մանրահատակնները պոկում վառում էին: Ինչպես նաև ստիպված էին լինում վառել գրադարանի գրքերը: Մոմի կամ նավթի լույսի տակ տնային էինք անում: Բայց ոչ մեկի մտքով չանցավ ասի' Ոչ, իմ երեխան նման պայմաններում չի գա դպրոց:
Ու արդյունքում մենք ֆանտաստիկ մանկություն ենք ունեցել և բարձր դիմադրողականություն կյանքի հանդեպ: Հիմի որտեղ գցես կապրենք' անգամ անմարդաբնակ կղզում:
Ծնողներ ջան, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց հավատացեք մեր երեխաները շատ ուժեղ են, իսկ հիմիկվա պայմանները անհամեմատելի են: Բոլոր մասնագետները' հոգեբաններից սկսած ու մարդաբաններից վերաջացրած զգուշացնում են, որ այս տանը նստելը ու համակարգչով դաս անելը շատ վատ է անդրադառնում երեխաների հոգեբանական և ֆիզիկական առողջության վրա:
Սենց բաներ ենք տեսել, ձեզ ձիգ պահեք