Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարետի որոշմամբ հեռուստատեսային և ռադիոտաղավարներում այլևս դիմակ կրելու անհրաժեշտություն չի լինի:

Իրականում մի անտրամաբանական որոշում են չեղարկել, ընդամենը: Որոշումը վերաբերում է միայն միայնակ աշխատող հեռուստահաղորդավարներին: Իսկ հյուրերին' ոչ:

Որոշումը պետք է նորից վերանայել»։