ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց
Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել Ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։
Ի դեպ Ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի նոյեմբերին Հադրութում պատրաստվել է ամենաերկար ժենգյալով հացը։
1 ժամ 30 րոպեում արցախցի տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց:
Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում»: