Այն, որ տարիներ առաջ «Նաիրիտ գործարանի» և կամ ՓԲԸ –ի բաժնետոմսերը վաճառվել էր «Ռեյնհովիլ» կոչված անհայտ ընկերությանը, նորություն չի: Այն, որ վերջինս $70 մլն վարկ էր վերցրել ԱՊՀ-ական Միջպետական բանկից, և այդ վարկի շուրջ կեսը անհայտ կորել է, ևս նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ «Ռեյնհովիլ» կոչվածը երկու այլ ընկերությունների կողմից էր ստեղծվել, բայց այն, որ այդ երկու ընկերությունները ստեղծվել էին «Նաիրիտ գործարանի» և կամ ՓԲԸ –ի կողմից (hetq.am)՝ այ սա արդեն նորություն է: Ենթադրում եմ, որ բարդագույն այս սխեմայի կնքահայրը մեր վարչապետն է (նրանից լավ մասնագետ այս հարցում դժվար թե ճարվի), և վարկի կորած մասն էլ փոշիացվել է հենց այս սխեմայի ներսում: Այսպիսի սխեմատիկա…