BBC HARDtalk-ին տված հարցազրույցում Փաշինյանը ահավոր վատ անգլերենով Արցախի հիմնախնդիրն է նկարագրում՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ երկար պայքար» ձեւակերպմամբ։ Պարոն Փաշինյան, բա ու՞ր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ մեր պայքարը, չէ որ մենք մեր պապենական հողերում ենք, մենք տարածքի կռիվ չենք տալիս։
Փաստորեն Փաշինյանի տրամաբանությամբ Արցախի հարցը զուտ տարածքի հարց է, ոչ թե միջազգայնորեն ճանաչման, եթե առաջինը մեր անունից բանակցողը չի ընդունում Արցախի ինքորոշումը, մենք ոնց կարող ենք դիմացինից պահանջել։
Փաշինյանը հարցազրույցի մեջ պետք էր պատասխաներ Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ, որ դա ժողովուրդների իրավունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, եւ մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հավասարակշռությունը:
Արցախի ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ չի կարող լինել քննարկման առարկա: Չի կարող դիտարկվել որպես սցենար, չի կարող եւ չպետք է դիտարկվի ընդունելի կամ անընդունելի լինելու համատեքստում:
Հ.Գ. Բանակցությունների մեջ լեզվի վրիպակը հավասարազոր է պարտության, էլ չասեմ գավառական անգլերենով վրիպակները։ Փաշինյանին ԱԳ նախարարությունից թող մի խելքը գլխին բացատրեն, որ չպետք է գրանցի իր 100 փաստերի մեջ, որ հարցազրույց է տվել BBC-ին, այլ գրանցի արդյոք հաղթող եմ դուրս եկել այդ հարցազրույցում։