«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին կարմիր բերետավորները տարել են Արաբկիրի բաժին։ Այս մասին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

 

«Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին։ Կարմիր բերետավորները եկան եւ Նարեկ Սամսոնյանի թեւերը մտնելով մտցրեցին իրենց մեքենան։ Հարցրի՝ արդյոք քաղաքացին ձերբակալվա՞ծ է, եթե այո, ապա՝ ի՞նչ հիմքով է անձը զրկվում ազատությունից, ինձ պարզաբանեցին, որ հրավիրվում է Ոստիկանություն։»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Մելիքյանը։

Ավելի վաղ՝ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան լայվով հայտնում էր, որ իր ու ոստիկանի միջեւ վիճաբանություն է սկսվել. ոստիկանները փակել էին իր ճանապարհը։