Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Երեկ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներն ընտրությունների արդյունքները չընդունողների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով այս պահին կա 1 զոհ և բազմաթիվ վիրավորներ, ինչպես և սպասվում էր, շատ նորմալ ընդունվեց փողոցի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կողմից, ով շտապեց շնորհավորել "Եվրոպայի վերջին բռնապետին"՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ...
Զավեշտ այն է, որ Նիկոլի Բատկային ուղղված շնորհավորանքը շատ ծանր է ընդունվում իշխանամետ որոշ շրջանակների կողմից, որոնք, որքան հասկանում եմ, շվարած են...
Ես ոչ միայն սպասում էի այդ շնորհավորանքին, այլև շատ զարմացա, որ այն մի փոքր հապաղեց...
Այո՛, ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել... Նիկոլը, ով ծպտյալ ֆաշիստ է, արել է այն, ինչ պետք է աներ՝ շնորհավորել է իր պես բռնապետ Բատկային, ով 26 տարի ղեկավարում է Բելառուսը...
Ի դեպ, չմոառանամ ասել, որ Բատկան նաև աչքի է ընկնում իր հակահայ գործունեությամբ և հռետորաբանությամբ...
Հ.Գ. Զավեշտալի է, երբ Նիկոլի իշխանության փայատեր լիբերալները, չտեսնելով Փաշինյանի ներքաղաքական հակաժողովրդական և բացահայտ բռնապետական կառավարման մեթոդները, շատ են զարմանում նրա բռնապետամետ արտաքին քաղաքական դրսևորումներից... Չեմ զարմանա, եթե մի օր Նիկոլն ու Բատկան գնան Փհենյան՝ Կիմ Չեն Ընի տարեդարձին...
Ինչպես ասում են՝ "Фашист фашиста видит из далека"...»: