Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անվճար խորհուրդ կառավարությանը.
Դուք երևի չեք զգում, բայց ԱՄՆ տնտեսությունը մտնում է ամենախորը տնտեսական ճգնաժամի մեջ։ Մի կողմ դնենք այն փաստը, որ այդ ճգնաժամի հիմքում ձեր նման գլոբալիսների պայքարն է ազգայինականների դեմ։ Այս դեպքում իրենք պատրաստ են նույնիսկ ԱՄՆ տնտեսության փլուզման գնով ձերբազատվել Թրամփից։
Իսկ հիմա խորհուրդս' պահոցում եղած դոլարի մեծ մասը օգտագործեք ոսկի գնելու վրա։ Մոտ ապագայում դա մեր երկրի համար լուրջ հարցեր լուծելու աղբյուր կդառնա»։