Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին: Մասնագիտությունս և գիտելիքներս թույլ են տալիս փորձագիտական կարծիք հայտնել հանքի շահագործման հետևանքով առաջանալիք աննախադեպ և կործանարար հետևանքների մասին: Վտանգի տակ է դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը: Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները: Այս ամենը անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա, և կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները: Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը («Լիդիանի» տվյալներով՝ 1 տոննայից 0.7 գ.: Համեմատեք Սոթքի տվյալների հետ՝ 1 տոննայից 5-6 գ.) ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյո՞ք հանքը շահագործվում է ոսկի արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել»: