Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումը գնալով ավելի է նմանվում Հարավային Կովկասում թուրքական արբանյակի՝ մոտավորապես այնպիսի, ինչպիսիք են, դիցուք, Սիրիայում տարբեր ահաբեկչական կառույցները։
Միակ տարբերությունն այն է, որ այս արբանյակը ձևականորեն հանդես է գալիս ոչ թե խմբավորման, այլ պետական կազմավորման տեսքով, ինչից հարցի էությունը որևէ կերպ գրեթե չի փոխվում։
Եթե վերոնշյալն ընդունենք որպես ելակետ, ապա Հայաստանն, ըստ էության, հենց այժմ էլ նույնիսկ մարտադաշտերում հաջողությամբ դիմակայում է էրդողանական Թուրքիային՝ ի դեմս վերջինիս արբանյակ Ադրբեջանի։