ԳԱՂԹ
Ղարս քաղաքն եմ ես սիրում,
Թեև երբեք չեմ տեսել.
Պապերս էին լոկ ապրում,
ՈՒ հայրս է այնտեղ ծնվել
Ծնվել է նա ճամփեքին,
Գաղթի ճամփին է ծնվել
Մտել են գյուղն Արշունի
Տատս երկունք է ապրել.
Ֆորգոնի մեջ լաց ու կոծ,
Տատս երկունք է ապրում,
ՈՒ Արշունի գյուղի մեջ
Հա՜յրս, հա՜յրս է ծնվում.
- Անբախտ բալես
Մեծ տատս ասում
ՈՒ կրծքին է սեղմում
Հորս' բարույր արած
Արտասվում է գերդաստանը
Այս դիպվածից հուզված:
ՈՒ արցունքներն աչքերին
Հասնում են ափն Արազի.
Ասքյարներն են ճամփան փակել
Փակել են կամուրջը հույսի,
Ո՞վ իր գլխից ձեռ էր քաշել
Նրանց մեկը' երկուս անի.

* * *
ՈՒ լցվում էին մարդիկ անփորձ,
Արազն էին իրենց գցում,
Ասես իրենց, իրենց կյանքով,
Իրենց բախտերն էին փորձում
Կոտորվում էր հայությունն
Իր մայր գետում:
Այդ պատկերից ահաբեկված,
Պապս վերցնում է բարուրն իմ հոր
ՈՒ Արազն է ուզում գցել,
Բայց թե տատս նոր մայրացած
Հորս խլում պապիս ձեռքից,
ՈՒ ասում է խիստ նեղացած,-
_ Առաջ լավ է ինքս մեռնեմ,
Միայն թե որդուս մահը
Իր հոր ձեռքով թող չտեսնեմ...
* * *
Հանկարծ հեռվից մի հողմե ամպ է
Բարձրանում
Հողմե ամպը դեպի Արազն է
Արշավում
ՈՒ հասնում են նրանք ահեղ
Ֆիդայիններն մեր քաջարի,
Նրանց թրի մի հարվածով
Գլորվում է գլուխներն
Ասկյարների...
* * *
ՈՒ պատմում էր տատս ամեքին,
Կոտորածն էր պատմում Հայոց
Հիշում երեք եղբայրներին,
Որոնց թուրքերն այրեցին
Մարագներում’
Հայերի հետ հազարավոր...
Մարագներից երկինք ելնող
Մխի, ծխի հոտն էր հիշում
Պատմում էր նա, անվերջ պատմում,
Աչքի արցունքը չէր ցամաքում
1982թ