Նարեկ Միրզոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջերս Գյումրի քաղաքի գետնանցումներից մեկի աստիճանները տարօրինակ պայմաններում դարձել են բազմերանգ և գույների հաջորդականությունը երջանիկ պատահականությամբ համընկնում է ԼԳԲՏ-ների դրոշի գույների հետ, որոնք ի դեպ, երևի թե ունեն իրենց նշանակությունը։ Կոչ եմ անում Գյումրու համայնքապետարան -ին և այն անձանց, ովքեր մտահոգ են իրենց զավակների ապագայով, պայքարել նմանատիպ վտանգավոր, պիղծ երևույթների և խմբավորումների դեմ՝ մաքրելով քաղաքը «գունավոր վտանգներից»։
Պատրաստ եմ իմ միջոցներով ինքս հեռացնել աստիճանների «խորհրդանշական գեղեցկությունը»։
Հ. գ. Ի դեպ, ԼԳԲՏ-ային գետնանցումային «գունային հրավառության» կարող եք հանդիպել եվրոպական շատ քաղաքներում։