«Ու էդ բոլորը Հայաստանից «փախած» հայերն են»․ Արփի Մախսուդյան
9:40 - 19.Հուլիս.2020
Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լոնդունում հայերը ցույց են անում ու ծեծում ու ծեծվում։ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում հայկական լոբբին թույն աշխատում է։ Ռուսաստանում հայերը զրոյացնում են ադրբեջանցիների ֆաշիստական ակցիան։
Ու էդ բոլորը Հայաստանից «փախած» հայերն են։ Հաջորդ անգամ, երբ կորոշեք էդ ուղղությամբ թքել, հիշեք, մտածեք ու եթե մի քիչ հասուն լինեք, կհասկանաք, որ դուք հավատաքննիչ չեք ու ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել մարդուն իր խորը անձնական որոշման համար դատափետելու։ Հետո, եթե էդքանից հետո որոշեք թքել, հալալ է ձեզ»։
|