«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ,
Այսօր կրկնակի թեստ եմ հանձնել.պատասխանը բացասական է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք ամեն օր, ամեն րոպե զանգում էին, գրում ու հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ։ Ինձ հասանելի էր ձեր ողջ ջերմությունն ու դրական էներգետիկան։
Հատուկ շնորհակալություն Պարետատանը, ԱՆ-ին, ԱԻՆ-ին և Հրազդանի բժշկական կենտրոնին ի դեմս իմ հրաշալի բժշկուհի Արուս Բախշյանի։ ԲԺշկուհու գրագետ ու պրոֆեսիոնալ նշանակումներն օգնեցին, որ հիվանդությունն անցնի հնարավորինս թեթև ու առանց հետևանքների։
Եվս մեկ անգամ շնորհակալություն»: