Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Հակառակորդը պետք է տեսնի Հայաստանին՝ ներքին հակասությունները ժամանակավոր մոռացած և մեկ բռունցք դարձած ժողովրդով:

Սա է մեր հաջողության հիմնական գրավականը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աղոթքներով և Տիրոջ հովանավորությամբ մեր միասնակամ ազգը շատ ուժեղ է:

Հ.Գ. Քրիստոնեությունը, որպես թույլ և պարտվողական կրոն ներկայացնող անձանց պետք է հիշեցնեմ, որ կյանքի և մահվան խորհուրդը հասկացող քրիստոնյան չի վախենում մահվանից, առավել ևս հանուն հայրենիքի զոհվելուց»