ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ դահլիճում խոսում ենք կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի մասին։ Սխալ կառավարման հետևանքների, ստեղծված սոցիալակ վիճակի մասին...
Դահլիճում ծիծաղում են ու մի կին, չտեսա ով էր, ասում ա՝ բոլորս ենք ծիծաղում։
Էդքան ծիծաղելի վիճակու՞մ ենք։
Գնացեք վիրուսից մահացած քաղաքացիների տուն։ 27 տարեկանում մահացած քաղաքացու տուն։
Տաքսիստի քաղցած երեխաների աչքերին նայեք ու ծիծաղեք...
Ամաչում եմ, որ տարիներ շարունակ նպաստել եմ, որ կանայք մտնեն քաղաքականություն։
Սրա՞ համար։
ԱՄԱՉՈՒՄ ԵՄ։
Անզորության ծիծա՞ղ է։ Այո, ցավոք սրտի։
Անզորության ծիծաղ, որ հեչ ծիծաղելի չէ»։