Ինչու՞ են լռում բժիշկները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչու՞ են լռում բժիշկները
Ամենայն հարգանք տածելով այս ամիսներին քրտնաջան աշխատող մեր բժշկական համայնքի նկատմամբ, բայց ինձ մոտ հարց է առաջանում. Ինչու՞ են լռում, ինչու՞ համատեղ մի պաշտոնական մասնագիտական կարծիք չեն հրապարակում, որում աներկբայորեն ցուցվի, որ այս ամառային տապին դնչկալը խիստ վնասակար է առողջությանը:
Ի՞նչն է խանգարում իրենց՝ «ապտակելու» իրենց ապիկար նախարարին...»