ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից նշել․
«Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։
Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։
Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մեր մոլորակը չորս անգամ ծածկելու համար»: