«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը երեկ բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն։
Բողոքի մեջ ներառված են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից միտումնավոր թաքցնելու և աղավաղելու փաստը հաստատող լրացուցիչ փաստական տվյալներ։
Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն։
Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանին։