Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

««Լիդիան»-ի շները կասկածում են համայնքի զորությանը, նստած պոստերում մարդկանց քանակն են հաշվում, թե բա՝ 50 հոգի էլ չկային։ Էն անհարգարժան պարետին մեկդ փոխանցեք, որ էս տեսակ թափթփուկների գոյությունը մեր երկրում անարգանք է ուղղակի մեր պետության ու օրենքի, իր չեղած գոյության նկատմամբ, որպես պաշտոնյայի, արտակարգ դրության կարգուկանոնի նկատմամբ։ Հավանաբար, սրանց նման ոջիլները 500 հոգանոց հարսանքիներ են նշում , ծնունդ կնունք են անում, ու իրանց ոչ մի տեղին էլ չի, որ երկրում վարակ ա վխտում։
     Ու սրանց մտածողությունն ու տրամաբանությունը հետևյալն էր՝ արտակարգ դրության ժամանակ խախտել կարգուկանոնը, սադրել, որ համայնքը 1000-ներով հավաքվի, որ վարակը տարածվի։ Էսօրվա դրությամբ նման գործողություններ մտածող, հրահրող ու սադրող անձինք, որ նստած կոմպի դիմաց մարդ են հաշվում, որ հետո ասեն՝ այ տես ուր էր էնտեղ համայնք 50 հոգի էին, կոնկրետ մտադրված կազմակերպած սադրանք են իրականացրել Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, համայն հայության նկատմամբ։ Էս տեսակը պատերազմի ժամանակ մեջքից խփողն է, էս տեսակը բենզին, զենք, ուտելիք գողացողն է, էս տեսակը ամենաստոր հանցագործություններ կատարելու ընդունակ մարդկային արժանիքներից զուրկ, երկիր մոլորակի վրա ավելորդ տեղ զբաղեցնողն է։ Ում ես սպասում դատի տուր: Շուտով դրա փողն էլ չես ունենալու»: