ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում «Լավ լուր» վերնագրով գրառում է կատարել․

 

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են:
 Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։