Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վակցինան պիտի լինի արդյունավետ եւ անվտանգ, ինչը նշանակում է այն չի' լինելու արագ, ասենք առաջիկա տարում։

Եթե ինչ որ հրաշքով այն լինի 1-1,5 տարի անց, ու հնարավոր լինի արտադրել այնքան հեշտ, որքան Գրիպի վակցինան, ապա առնվազն 1 տարի կպահանջվի միայն, ասենք Ռուսաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակն արտադրելու համար։

Այսպիսով, սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում չի լինելու»: