ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Բանգլադեշա-պակիստանա-հնդկական դետեկտիվն էի կարդում, ու ֆեյքերի ցանկում որոշ անուններ ինձ ծանոթ էին թվում։

Ու ահա, հիշեցի։

Երկու տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանին ի պաշտպանություն մի կարեւոր գրառում էի արել, այս «Զիտա եւ Գիտա» Քորփորեյշնը մտել ակտիվ լայքում էր, որից հետո կես ժամ անց նիկոլական քարոզչական ոհմակը իրենց իսկ հրահանգով իրականացված լայքախեղդի այդ սքրինները տարածում էր, որպես «Աշոտյանը մնացել է սրանց հույսին» սութի հակաքարոզչություն։

Հիշեցրեք պոակին, որ Հնդկաստանն ու Պակիստանը միջուկային պետություններ են, թող նրանցից հեռու խաղան»։