Գագիկ Համբարյանը գրել է․
ՍԴ նիկոլական ձրիակեր դատավորի "խղճահարային" լոնդոնա-հռոմյան արձակուրդները
Մեկ տարուց ավելի է իր պարտականությունները չկատարած, ընդամենն աշխատավայր այցելած ՍԴ նիկոլական դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նաև անդրադարձել է իր գործի չգալուն և փորձել է խղճահարություն առաջացնել հանրության մոտ...Իր ոչինչ չանելու դիմաց, ըստ ԶԼՄ-ների, 15 միլիոն դրամի պետբյուջեին վնաս հասցրած սույն իրավաբան կոչեցյալը հայտարարել է."Չեմ եկել աշխատանքի, բայց որպես դատավոր՝ իմ աշխատավարձը իմ ապրուստի միակ միջոցն է"... Ինչպես նաև արտաբերել է."Եթե ես զրկվեմ իմ ապրուստի միակ միջոցից, որքանո՞վ դուք ձեզ լավ կզգաք՝ իսկ ինչո՞վ ա ապրում այդ դատավորը"...
Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն գործի չգնացող և իր պարտականությունները չկատարող որևէ մեկին, այդ թվում նաև ՍԴ դատավորին իրենց գրպանից վճարեն... Եթե Վահե Գրիգորյանը գումարային խնդիրներ ունի, ապա թող այդ հարցով դիմի իր բարեկամ-ընկեր-հարևաններին, ինչպես ստիպված անում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք, ինչպես տեսնում ենք, ավելի պատիվ ունեն՝ պարտքով են ապրում և պարտքը հետո վերադարձնում են, քան ձրիակեր դատավոր Վահե Գրիգորյանը, ով, տզրուկի պես հարմարվելով ՀՀ պետբյուջեին, իրեն շատ լավ է զգում...
Ինչ վերաբերում է լրագրողներին ուղղված անտրամաբանական և էժանագին հարցադրմանը, ապա լավ կլինի ձրիակեր դատավոր Վահեն բացատրի, թե, օրինակ ես կամ ՀՀ միլիոնավոր քաղաքացիներ ինչու՛ պետք է "գրոշներ" ստանանք մեր աշխատանքի դիմաց, հազարավոր մարդիկ միկրո թոշակներ ստանան, իսկ ինքը մեր վճարած հարկերից այս մեկ տարվա մեջ չկատարելով իր պարտականություններն ապահովեր իր "ապրուստի միակ միջոցը"...
Ի դեպ, շատ զզվելի է, երբ ՍԴ ձրիակեր դատավոր, իրեն տղամարդ համարող Վահե Գրիգորյանը փորձում է խղճահարություն առաջացնել հանրության մոտ, այն դեպքում, երբ այս ամանորյա արձակուրդները նա իր ընտանիքի հետ միասին անցկացրել է Լոնդոնում և Հռոմում... Այո՛, մեր հաշվին աշխատավարձ ստացող և գործ չանող սույն կերպարը լոնդոններում է հանգստանում... Հետաքրքիր է, քանի ընտանիք Հայաստանում կարող է իրեն թույլ տալ ամանորյա արձակուրդներն անկացնել Լոնդոնում և Հռոմում... Ստացվում է, ըստ ձրիակեր Վահե Գրիգորյանի, որ նա ոչինչ չանելու դիմաց, ստանալով ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ , պարգևավճարներ, բենզին և այլն կարող է իրեն բուրժուական "կայֆեր" թույլ տալ...
Շատ արդար է... Նիկոլը և նրա իշխանության փայատերերը վայելում են կյանքը և իշխանությունը... Իսկ ժողովուրդը, ինչպես նախորդների, այդպես էլ ներկաների օրոք, թող մտածի օրվա հացի գումար հայթայթելու մասին...
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե ինչ-որ ժամանակ անց պարզվի, որ իր պարտականությունները չկատարող, բայց հանրության մոտ խղճահարություն առաջացնող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ամառային արձակուրդներն անցկացնի Բալիում , Կանարյան կամ Մալդիվյան կղզիներում...