Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։

Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում և Երևանում՝ ժողովորդի ապագայի համար։

Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո և Հայաստանի հանդեպ բարեկամության համար։
Միշտ կմնաք մեր աղոթքներում»։