Նունե Ներսիսյանը գրել է․
«Թորոսյան, ի՞նչ ես անում։ Հետո էլ ասում ենք՝ ինչո՞ւ են տարածաշրջանում ամենաշատ վարակակիրները մեզ մոտ։ Ահազանգեր եմ ստացել բնակիչներից պոլիկլինիկ ծառայությունների հետ կապված, և ամենահետաքրքիրը, որ երկու տարբեր մարդկանց կողմից, երկուսն էլ՝ 19 պոլիկլինիկայի վերաբերյալ։ Մարդիկ բողոքում են, որ տանը ունեն վարակակիրներ, իրենց ինքնազգազողությունը վատացել է, ունեն ջերմություն, սակայն ընտանեկան բժիշկները հրաժարվում են տնային կանչերից, հրաժարվում են թեստավորում կազմակերպելուց՝ մեկնաբանելով, որ երբ թոքաբորբ լինեն, այն ժամանակ նոր կթեստավորեն։
Բայց սարսափելին այն է, որ այդ մարդկանց կանչում են պոլիկլինիկա, կանգնեցնում հերթեր առողջների, ծերերի և այլ քրոնիկ հիվանդների հետ և նման կերպ պայքարում վարակի տարածման դեմ։ Շատ կարևոր է, որ ԱԻՆ-ի մեքենաները անսահմանափակ քանակությամբ վառելիք են ծախսում, դիմակների գովազդ անում, վարչապետը՝ դիմակներ առաքում։ Բա ի՞նչ, ի՞նչ էիք կարծում, բա այսքան հոգատար նախարար, վարչապետ ունենք, ուզում էիք՝ վարակակիրների աննախադեպ աճ չլինե՞ր։ Բա մի քանի ամիս առաջ տնտեսական աճ ունեինք, ինչի՞ հիմա էլ տարածաշրջանում վարակակիրների աճ չունենանք, բա կորի մեծացումով չհպարտանանք։ Ու ինչքան շատ վարակակիր, այնքան շատ կլինիկական փորձարկումներ։
Թող ես սխալված լինեմ, բայց կարծում եմ, որ սա է Թորոսյանի նպատակը։ Հա, կլինիկական փորձարկումներից խոսեցինք, ասեմ․ շատ շուտով դա էլ կապացուցվի, և ես իմ լուման կունենամ այդ գործում»։