Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ,ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա գրել է. «Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում, վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։ Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում, կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել ինչ-ինչ արժեքներից։ ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն»։